«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն են ամբողջությամբ ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում

Ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն են ամբողջությամբ ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում
29.08.2024 | 15:54

Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ:

Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:

Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա պետք է դա սահմանվի օրենքով:

Երկրորդ, սահմանային անվտանգության և մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:

Մեկ այլ կարևոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհության առիթին է հանգեցնում:

Վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որն օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:

Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Հասկանալի է չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են և նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:

Սա հատկապես այն պարագայում, որ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա´մ ընդհանրապես չեն անցել կա´մ անցել են 10-15 տարի առաջ:

Ստացվում է, որ ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն են ամբողջությամբ ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում:

Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» և կոռուպցիոն հնարավոր սողանցքների ու ռիսկերի մասին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ